Երաժշտական ապակիներ(վիտրաժներ)

Ժամանակահատվածը՝ դեկտեմբեր

Նպատակը՝ փորձել ապակիների աննկատ լինելը կոտրել երաժշտական մոտիվներով, օռակալների միջոցով

Իրականացման միջավայրը՝ Արևմտյան դպրոցի վերնատուն

Անհրաժեշտ նյութերը՝ օռակալ

Բովանդակությունը՝ վերնատանը նախատեսվում է անցկացնել տարբեր միջոցառումներ, այդ թվում երաժշտական, որը միտք տվեց ապակիները ձևավորել երաժշտական գործիքների դետալներով

Ընթացքը՝ երաժշտական գործիքների դետալները կտրվում են օռակալից լազերային եղանակով և խնամքով փակցվում ապակիներին՝ ճիշտ համադրությամբ ու հերթականությամբ

Գտնված դիմակներ

Սկսվեցին Էմոցիաներ նախագծի դիմակների՝ էսքիզների փնտրման աշխատանքները,անհավանական է բաից Արևմտյան դպրոցի 1-4 րդ դասարանի սովորողների մոտ շատ դյուրին ստացվեց, կարելի էր խճճվել էսքիզների բազմազանության մեջ

Էմոցիաներ

Մասնակիցներ՝ 1-5-րդ դասարանի սովորողներ

125984055_1266085267094248_2259782522847750590_n

Ժամանակահատվածը՝ հունվար 2021թ.

Նպատակը՝ պապեմաշե եղանակով ստեղծել տարբեր էմոցիաներ արտահայտող դիմակներ, որոնք հնարավորինս նման կլինեն իրական էմոցիաներին

Читать далее «Էմոցիաներ»

Մեր հուշանվերները

«Խաղաղության հուշանվերներ» նախագիծը իրականացրել ենք Արևմտյան և Հյուսիսային դպրոցի սովորողների հետ։ Երեխաների կատարմամբ հուշանվերները սպասում են իրենց գնորդներին։

Ամբողջական նյութը՝ Ցուցասրահում

Վերապատրաստման լուսաբանում

Վերապատրաստման ընթացքում ծանոթացանք կրթահամալիրին, գործունեությանը, կրթական պայմաններին, շրջեցինք կրթահամալիրի տարածքով եղանք մասնաշենքերում, որոնց շենքային պայմանները շատ հարմարավետ և հետաքրքիր էին լուծված ու տիրում եր ազատություն, թափանցիկություն: Մեր վերապատրաստման համակարքող Տաթև Աբրահամյանը մեզ ծանոթացրեց մեդիակրթությանը, բլոգ վարելուն, նախագծեր կազմելու առաջնային հարցերին

Խաղաղության հուշանվերներ

Նախագծի շրջանակներում արդեն էսքիզային փուլն է ու երեխաները բավականին համարձակ մտքերով են հանդես եկել։ Աշխատանքի հիմքում դրել ենք նպատակ, որ հուշանվերները ունենան ժպիտ փոխանցելու ուժ։

Արևմտյան դպրոցի 4.2 -րդ դասարան

Խաղաղության հուշանվերներ

Նկարագրությունը՝ Դեկորատիվ կիրառական արվեստ, նկարչություն փայտի վրա հուշանվերների տեսքով։ Ներառել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաներին և ուսուցիչներին՝ հուշանվերների ստեղծման ընթացքին։

Ընթացքը՝ Օգտագործելով երեխաների երևակայությունը դեկորատիվ կիռարական արվեստը հանել իր զուտ միայն կիռարակական բնույթից, հաղորդելով ազատ մտածողություն և նոր ֆորմաներ։

Читать далее «Խաղաղության հուշանվերներ»