Այս շաբաթվա ընթացքում կավե հուշանվերների հիմք պատրաստեցինք, խոհանոցային տախտակի տեսքով, որոնք թրծվելուց հետո կնկարազարդենք։ Համեղ աշխատանք՝ պասուց տոլմա պատրաստեցինք փոքրիկ փորձառու խոհարարնեի հետ։ Կավե դիմակների հիմքից Էմոցիաներ նախագծի պապեմաշեի դիմակները պատրաստեցինք, այս փուլն էլ երեխաները անխնդիր իրականացրեցին։ Չորեքշաբթի ճամբարականների հետ եղանք Ժողովրդական արվեստների թանգարանում, որտեղ երեխաները իրենց իմացությամբ աչքի ընկան, ծանոթացան հայկական ավանդական գորգարվեստի, փայտարվեստի, արծաթագործության և տպավորված վերադարձանք։ Օգտգործեցինք Ժողովրդական արվեատների թանգարանում ստացած տպավորությունները և իրականացրեցինք մի նոր նախագիծ՝ Հուշանվեր ճամբարից, որը իր մեջ կրում է կարպետների գորգերի զարդանախշերի էլեմենտները։ Շաբաթվա վերջում գնացինք սահադաշտ, սահադաշտում անգամ ոչ մարզական երեխաները մեծ հաճույքով սահում էին











