Բարի դրվագներ

Մասնակիցներ՝ 1-3-րդ դասարանի սովորողներ

Ժամանակահատվածը՝ մարտ 2021թ.

Նպատակը՝ համեմատական տանել կենդանական աշխարհի հետ, նկարելու և աբլիկացիոն աշխատանքների միջոցով ցույց տալ մոր և ձագույկի քնքուշ հարաբերությունները, որը նպատակահորմար է իրականացնել մայրության տոնին ընդառաջ

Մեթոդը՝ խմբային

Անհրաժեշտ նյութեր՝ թղթեր, գունավոր թղթեր, ջրաներկ, գուաշներ, վրձիններ, մատիտներ

Բովանդակություն՝ կենդանիների իրենց ձագուկների հանդեպ հոգատարության դրսևորման դրվագների պատկերում թղթին

Ընթացքը՝ էսքիզի կատարում և բուն աշխատանքի իրականացում

Ամփոփում՝ ցուցադրություն

Читать далее «Բարի դրվագներ»

Նկարված բառեր

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Ժամանակահատվածը՝ մարտ 2021թ.

Նպատակը՝ ստանալ բառերով կոմպոզիցիա, օգտագործելով նախադասություն կամ բառակապակցություն կապված մայրիկների հետ

Մեթոդը՝ խմբային

Անհրաժեշտ նյութեր՝ թուղթ, մարկերներ, գուաշներ, վրձիններ և մատիտներ

Բովանդակությունը՝ ջերմ զգացմունքներ արտահայտող մտքերի հետ աշխատանք, որը միջոց է մայրերի տոնին ժպիտ պարգևելու

Ընթացքը՝ էսքիզի կացմակերպում և բուն աշխատանքի կատարում

Ամփոփում՝ ցուցադրություն

Պատկերավոր ծովը

«Ջրի տարերք» և «Սուզվենք ջրի հատակը» նախագծերի աշխատանքները պատրաստ են, սովորողները իրենց մտքերը գեղեցիկ և յուրովի իրականացրել են

Մայրիկները երեխաների աչքերով

Աշխատանքը 1-3-րդ դասարանի սովորողները կատարեցին մեծ ուրխությամբ, յուրաքանչյուր աշխատանքից կարելի է պատկերացնել, որ աշխատանքում ում մայրիկն է նկարված։ Երեխաներից մեկը անգամ ցանկություն հայտնեց, որ ուզում է մայրիկին նկարել գիշերանոցով, որովհետև այն մայրիկին շատ է սազում։ Բոլոր մայրիկները շատ գեղեցիկ են։

Փերվարի հաշվետվություն

«Սուզվենք ջրի հատակը» նախագծի իրականացում

«Ջրի տարերք» նախագծի իրականացում

«Պատրաստվում ենք Բարեկենդանին»

«Երգ ու պարով ցուցադրություն»

«Թղթե թատրոն» նախագծի իրականացում

«Անակնկալ փոքրիկներին» 

Անակնկալ փոքրիկներին

Թղթե թատրոնը պատրաստեցինք 4-5-րդ դասարանի սովորողների հետ միասին, Հովհաննես Թումնյանի «Անհաղթ աքլորը»  հեքիաթի հիման վրա և նվիրեցինք մեր կրտսեր ընկերներին

Թղթե թատրոն

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողնոր

Ժամանակահատվածը՝ 15-19 փետրվար 2021թ.

Նպատակը՝ թղթի միջոցով կարողանալ ստեղծել հերոսներ, միջավայր և բեմադրել ներկայացում, սովորողներին տալ հնարավորություն լինել բեմադրողներ

Իրականացման միջավայրը՝ արվեստանոցային

Անհրաժեշտ նյութեր՝ թղթեր, ստվարաթղթե տուփ, թել, սոսինձ, մարկերներ

Մեթոդը՝ խմբային

Բովանդակությունը՝ Հովհաննես Թումանըանի հեքիաթներից մեկը՝ սովորոզների նախընտրությամբ

Ընթացքը՝ կերպարներ նկարել, կտրել, ստեղծել միջավայր՝ համապատասղան տուփում և բեմադրել

Ամփոփում՝ բեմադրությունը ցուցադրել կրտսեր սովորողներին

Երգ ու պարով ցուցադրություն

Ուրախ երգ ու պարով բացվեց մեր ցուցադրությունը, ցուցադրությանը ներկայացրել էինք ճամբարի ընթացքում արված աշխատանքները, կաին Էմոցիաներ նախագծի դիմակ աշխատանքներ, կոմիքսներ արված հեքիաթի հիմքով, կերպարներով կոլաժներր և հուշանվերներ

Պատրաստվում ենք Բարեկենդանին

Այսօր 4-5-րդ դասարանի սովորողները ստեղծեցին շան, կատվի, կովի, աղվեսի, մկան, խոզի, ցլի և այլ հրաշք դիմակներ, իսկ դիմակները ստեղծեցին լավ տրամադրություն: Դիմակները պատրաստեցինք ստվարաթղթից, վրան օգտագործեցինք գունավոր թղթեր, իսկ լրացումներն արեցինք մարկերներով: Բավականին ոգևորիչ աշխատանք էր, որը մենք իրագործեցինք մեր ընկեր Սոնայի հետ միասին

Պատրաստել ենք նաև աննման էշ