Նպատակը՝
Ուսումնական ծրագրի հիմնական նպատակը՝ տարբեր նյութերով աշխատելու փորձարարությունն է, զուգահեռ ինքնուրույն մտածելու և ստեղծագործելու հնարավորությունը։ Դիզայն ծրագրում օգտագործել սովորողների տարբեր նախասիրություններ։ Սովորեցնել միջավայրի հետ կապված աշխատանքներին գեղարվեստական լուծումներ առաջարկել ներսի, թե դրսի։ Տրամաբանական լուծումների առաջարկումը տվյալ միջավայրում։ Սովորեցնել ավելի հնարամիտ միջոցներ օգտագործել և սեփական միջոցները առաջարկել։
ՈՒսումնական պարապմունքների կազմակերպման մեթոդական նկարագրություն
Դասերը անցկացվում են արվեստանոց-լաբորատորիայում, որը նախատեսված է դիզայներական-նկարչական, խեցեգործական աշխատանքների համար, ըստ նախագծերի՝ աշխատանքները կարող են իրականացվել նաև դպրոցի ներսում և դրսում։
Ուսումնական միջավայրի պահանջներ
Ուսումնական արվեստանոց- լաբորատորիայում աշխատում են նկարչական պարագաներով, կավով, օգտվում են համակարգչային ծրագրերից:
Ուսումնական պարապմունքների կազմակերպման մեթոդական նկարագրությունը
Աշխատանքների ընթացքը
*Իրականացվելիք թեմայի ընտրություն և քննարկում
*Էսքիզների կազմակերպում
*Բուն աշխատանքի իրականացում
*Իրականացված աշխատանքի ամփոփում ցուցադրություն կամ բլոգում աշխատանքի լուսաբանում