Հունիսյան աշխատանքներ

Թղթե հագուստների մոդելավորում

Քարե թևեր նախագծի իրականացում Քարերով պատկերի ստացում

Փոքրիկ թռչնակ նախագծի իրականացում Երբ ստեղծագործում են մայրիկները

Շարժման պատկերում նախղագծի աշխատանքներՄիջավայր և աշխատանքներ

Երբ ստեղծագործում են մայրիկները

«Փոքրիկ թրչնակ» նախագիծն մյուս նախագծերից տարբերվում էր նրանով, որ մասնակիցներն ոչ սովորողներն էին և ոչ էլ դասավանդողները, այլ ծնողական համայնքն և արդյունքն անկանխատեսելի էր։ Բայց արի ու տես հավես աշխատանք ստացվեց

Պատկերավոր ծաղկաման

Մասնակիցներ՝ մուտք կրթահամալիր ճամբարի մասնակիցներ

Ժամանակահատված՝ հունիսի 30 և հուլիսի 2

Իրականացման միջավայրը՝ տեխնոլոգիայի լաբորատորիա

Նպատակը՝ տեխնոլոգիական հնարքների ծանոթացում և փորձարկում

Անհրաժեշտ նյութեր՝ ծաղկամաններ, սոսինձ, թերթեր, վրձիններ

Բովանդակություն՝ ամսագրերից, թերթերց հետաքրքիր պատկերների օգտագործում դեկուպաժ եղանակով ծաղկամաններին

Ամփոփում՝ բլոգում

Փոքրիկ թռչնակ

Մասնակիցներ՝ ծնողական համայնք

Ժամանակահատված՝ հունիս 2021թ.

Իրականացման միջավայր՝ տեխնոլոգիայի լաբորատորիա

Նպատակը՝ անակնկալ սովորողներին ծնողների կողմից, թրչնի տեսքով աբլիկացիոն եղանակով պատրաստած կախազարդեր

Անհրաժեշտ նյութեր՝ կտորներ, թելեր

Բովանդակություն՝ «Հազարան հավք» փառատոնի շրջանակում, հավքի կերպարանքով կախազարդեր,

Ամփոփում՝ բլոգում

Արտ-միջավայրի կազմակերպում

Սովորողների հետ աշխատած ոչ մի օր մյուսին նման չի եղել, անգամ եթե աշխատել ենք նույն թեմայի կամ նախագծի շուրջ: Առաջին իսկ  աշխատանքից, նախագծից, որը իրականացրինք 4-5-րդ դասարանների սովորողների հետ, զգացի, որ ինձ սպասվում է ստեղծագործական անակնկալներ: Երբ աշխատում ենք միջավայրի կազմակերպման շուրջ, ցանկացել եմ առաջնային նախապատվությունը տալ սովորողների առաջարկներին՝ հասկանալու,  թե ինչպիսի միջավայր են իրենք ցանկանում տեսնել: Օրինակ՝ մեր Արևմտյան դպրոցի բացօթյա լողավազանի միջավայրում, երբ լուծում էինք փնտրում միջավայրը ավելի հետաքրքրացնելու, տիրում էր  մտքերի տարափ, մեկը մյուսին հերթ չտալով՝ առաջարկներ էին անում ու ինձ թվում էր, որ դա կարող է անդադար շարունակվել: Ընտրությունը կանգնեց «Խողովակի ճանապարհ» տարբերակի շուրջ  և այդտեղ սկսվեց մի նոր մտքերի ու առաջարկների անվերջություն: Կային սովորողներ, որոնք չէին բարձրաձայնում իրենց տարբերակը, բայց նայելով նրանց դեմքերին զգում էի, որ մտքում իրենք էլ են իրենց տարբերակները մշակում: Զրույց-քննարկման բովանդակությունն էսպիսին էր. բաց լողավազանի տարածք, ինչն է առնչվում լողավազանի հետ, իհարկե, բազմաթիվ առնչություններ ի հայտ եկան, որոնցից մեկը ջրատար խողովակն էր։ Խողովակը պետք է կառուցվածքով, իր անցնող ճանապարհով և գունային լուծումներով հետաքրքիր լինի: Զրույցին հետևեց  էսքիզների մշակումը: Ամենակարևոր փուլը աշխատանքի էսքիզի մշակման փուլն է, որի ժամանակ միասին քննարկում  ենք , տրամաբանում ենք, յուրաքանչյուր առաջարկի  մեջ  փնտրում ենք հիմնավորում, կատարվելիք աշխատանքի ազդեցությունն ենք պատկերացնում, երբեմն սովորողները կտրվում են իրականությունից և սկսվում են անիրական, ֆանտաստիկ մտքեր արտահայտել: Այս փուլում պետք  է սովորողի մեջ չեզոքացնել  «չեմ կարող»  հասկացողությունը, որը հաջողելուց հետո պետք է սովորողին օգնել սեփական մտքերը պատկերելու եղանակ գտնելու հարցում: Հաղթահարելով այս ամենը, չես կարող արդեն կառավարել սովորողի ոգևորությունը: Միջավայրի հետ պետք է փորձել  շատ ներդաշնակ աշխատել։ Եթե այսօր սովորողներին  միջավայրի հետ աշխատելու  մտածողություն ենք տալիս, ապա   վաղվա համար մենք պատրաստում ենք մեր քաղաքում, երկրում միջավայրը կազմակերպելու կարող քաղաքացի։ Մեր օրերում մենք այդ խնդիրն  ունենք, անհասկանալի է շատ դեպքերում , անհամահունչ, անտեղի տրամաբանությունից  դուրս մեկը մյուսին խանգարող լուծումներ են տրվում: Հնի ու նորի՝ մեկ միջավայրում լինելու լուծում տալը կարևոր է, կարևոր է չմոռանալ, որ մեր միջավայրում գերակշռող մասը պետք է կազմի բնությունը:

Читать далее «Արտ-միջավայրի կազմակերպում»

Ամփոփում 2020-2021 ուս տարի

Նոյեմբեր-դեկտեմբեր հաշվետվություն

«Խաղաղության հուշանվերներ » նախագծի իրականացում«Մեր հուշանվերները»,

«Գտնված դիմակներ»,

«Հանգանակության տարաներ»,

«Մեդիա տոնական ծառ» նախագծի իրականացում «Ինքնատիպ տոնածառներ», «Տոնածառի մեդիա խաղալիքներ»,«Մեդիա տոնական ծառ և միջավայր»

Читать далее «Ամփոփում 2020-2021 ուս տարի»

Հունիսի հաշվետվություն

Քարե թևեր նախագծի իրականացում Քարերով պատկերի ստացում

Առաջին շաբաթը ամառային ուսումնական ճամբարում

ՈՒսումնական երկրորդ շաբաթ և ամփոփում

Բազմերանգ ուսապարկ

Շարժման պատկերում նախագծի աշխատանքներ Միջավայր և աշխատանքներ

Թղթե հագուստների մոդելավորում

Փոքրիկ թռչնակ նախագծի իրականացում Երբ ստեղծագործում են մայրիկները

Մի տոպրակի պատմություն

Մասնակիցներ՝Գագարին նախագծի վերապատրաստվող դասվարներ

Ժամանակահատված՝ հունիս 2021թ.

Միջավայրը՝ Ծաղկունք գյուղի դպրոց

Նպատակը՝ վերապատրաստման դասընթաց

Բովանդակություն՝ կոմիքսները որպես պատկերավոր միջոց, պայքարելու թափոնների դեմ

Անհրաժեշտ նյութեր՝ թուղթ, մարկերներ, պոլիեթելինե տոպրակ, սոսինձ

Ամփոփում՝ բլոգում