Արտ-միջավայրի կազմակերպում

Սովորողների հետ աշխատած ոչ մի օր մյուսին նման չի եղել, անգամ եթե աշխատել ենք նույն թեմայի կամ նախագծի շուրջ: Առաջին իսկ  աշխատանքից, նախագծից, որը իրականացրինք 4-5-րդ դասարանների սովորողների հետ, զգացի, որ ինձ սպասվում է ստեղծագործական անակնկալներ: Երբ աշխատում ենք միջավայրի կազմակերպման շուրջ, ցանկացել եմ առաջնային նախապատվությունը տալ սովորողների առաջարկներին՝ հասկանալու,  թե ինչպիսի միջավայր են իրենք ցանկանում տեսնել: Օրինակ՝ մեր Արևմտյան դպրոցի բացօթյա լողավազանի միջավայրում, երբ լուծում էինք փնտրում միջավայրը ավելի հետաքրքրացնելու, տիրում էր  մտքերի տարափ, մեկը մյուսին հերթ չտալով՝ առաջարկներ էին անում ու ինձ թվում էր, որ դա կարող է անդադար շարունակվել: Ընտրությունը կանգնեց «Խողովակի ճանապարհ» տարբերակի շուրջ  և այդտեղ սկսվեց մի նոր մտքերի ու առաջարկների անվերջություն: Կային սովորողներ, որոնք չէին բարձրաձայնում իրենց տարբերակը, բայց նայելով նրանց դեմքերին զգում էի, որ մտքում իրենք էլ են իրենց տարբերակները մշակում: Զրույց-քննարկման բովանդակությունն էսպիսին էր. բաց լողավազանի տարածք, ինչն է առնչվում լողավազանի հետ, իհարկե, բազմաթիվ առնչություններ ի հայտ եկան, որոնցից մեկը ջրատար խողովակն էր։ Խողովակը պետք է կառուցվածքով, իր անցնող ճանապարհով և գունային լուծումներով հետաքրքիր լինի: Զրույցին հետևեց  էսքիզների մշակումը: Ամենակարևոր փուլը աշխատանքի էսքիզի մշակման փուլն է, որի ժամանակ միասին քննարկում  ենք , տրամաբանում ենք, յուրաքանչյուր առաջարկի  մեջ  փնտրում ենք հիմնավորում, կատարվելիք աշխատանքի ազդեցությունն ենք պատկերացնում, երբեմն սովորողները կտրվում են իրականությունից և սկսվում են անիրական, ֆանտաստիկ մտքեր արտահայտել: Այս փուլում պետք  է սովորողի մեջ չեզոքացնել  «չեմ կարող»  հասկացողությունը, որը հաջողելուց հետո պետք է սովորողին օգնել սեփական մտքերը պատկերելու եղանակ գտնելու հարցում: Հաղթահարելով այս ամենը, չես կարող արդեն կառավարել սովորողի ոգևորությունը: Միջավայրի հետ պետք է փորձել  շատ ներդաշնակ աշխատել։ Եթե այսօր սովորողներին  միջավայրի հետ աշխատելու  մտածողություն ենք տալիս, ապա   վաղվա համար մենք պատրաստում ենք մեր քաղաքում, երկրում միջավայրը կազմակերպելու կարող քաղաքացի։ Մեր օրերում մենք այդ խնդիրն  ունենք, անհասկանալի է շատ դեպքերում , անհամահունչ, անտեղի տրամաբանությունից  դուրս մեկը մյուսին խանգարող լուծումներ են տրվում: Հնի ու նորի՝ մեկ միջավայրում լինելու լուծում տալը կարևոր է, կարևոր է չմոռանալ, որ մեր միջավայրում գերակշռող մասը պետք է կազմի բնությունը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s