Ըստ ուս. պլանի ընտրությամբ գործունեության պարապմունքները նախատեսված են անցկացնել շաբաթական երկու դասաժամ
Նպատակը՝
Տեխնոլոգիա առարկայի հիմնական նպատակն է սովորողներին նախապատրաստել ինքնուրույն աշխատանքային կյանքին:Առարկայի շրջանակներում սովորողները զինվում են անհրաժեշտ տեխնիկա-տեխնոլոգիական գիտելիքներով և ունակություններով` ապահովելով անձնային և ազգային լավագույն ավանդույթների պահպանման և զարգացման գործը:
Գործնական բնույթ ունեցող աշխատանքների ուղղությունները
*ուսումնական նախագծի կազմում
*ուսումնական նախագծի փուլերով իրականացում
*ուսումնական աշխատանքների ցուցադրության կազմակերպում
Ուսումնական նախագծերին անհրաժեշտ գործիքներ և նյութեր
Գծագրական թուղթ, հասարակ մատիտ, ռետին, գուաշ, ջրաներկ, կարկին, քանոններ, ռեզակ, սիլիկոնե ատրճանակ, ստեպլեր, մկրատ, սկոչ, էմուլսիա` սրանք այն հիմնական պարագաներն են, որոնք որպես առաջին անհրաժեշտության պարագաներ անհրաժեշտ են ձեռքի տակ միշտ ունենալ:
Կան նաև նյութեր, որոնք ձեռք են բերվում կոնկրետ նախագիծը իրականացնելու նպատակով, օրինակ կտորեղեն, ակրիլ, ցեմենտ, նրբատաղտակ, նիտրո ներկեր և այլն: Նախագծի ավարտից հետո այդ ամենը խնամքով պահեստավորվում է, նոր նախագծերում օգտագործվելու նպատակով: