4-5-րդ դասարանի դիզայն ընտրությամբ գործունության 2022-2023ուս. տարվա ծրագիր

Ըստ ուս. պլանի ընտրությամբ գործունեության պարապմունքները նախատեսված են անցկացնել շաբաթական չորս դասաժամ: Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական նախագծերի հիման վրա: Իրականացվում են կրթահամալիրի օրացույցով հաստատված նխագծերը և դասավանդողի հեղինակային նախագծերը:

Առարկայի նպատակը՝

Դիզայն ընտրությամբ գործունեության հիմնական նպատակն է , սովորողներին ուսուցանել և փոխանցել արվեստի , արվեստագետների տարբեր փորձառություններ , ըստ ժամանակաշրջանի և բովանդակության : Ծանոթացնել պատմական և արդի պրակտիկաներին : Օգնել սովորողներին սեփական մտքերն ու ինտերպրետացիաները իրականացնել կրթահամալիրի լաբորատորիաներում , դպրոց-պարտեզի շրջակա միջավայրում , կրթահամալիրի տարբեր նախագծերի միջոցառումների շրջանակում : Սովորողի տեսական գիտելիքները գործնականում կիրառելը որպես ուսումնական պրոցեսի բաղկացուցիչ մաս (Մանկավարժական արտադրական պրակտիկա ) : Դիզայն մտածողությունը օգնում է սովորողին ուշադիր լինել իրականությանը , մեզ շրջապատող նշաններին , ստեղծել նոր նշաններ , նոր բովանդակություններ և նոր էսթետիկա : Դիզայն մտածողությամբ , դիզայնի տարբեր ուղղություններով հնարավոր է արտահայտել աշխարհայացք , հարցադրումներ , քննադատություն և այլ հղումներ : Կարևոր է նաև միևնույն գաղափարի շուրջ հավաքականությունն ու թիմային աշխատանքը , աշխատանքի բաժանումը , միմյանց օգնելն ու իրարից սովորելը : Բացի աշխատանքի հրճվանքից , այս առարկան իր մեջ պարունակում է գիտական , ուսումնական դիսցիպլին որի շնորհիվ սովորողը դրսևորվում և դաստիարակվում է : Դիզայն գործունեությունը դա պարզապես դպրոցի ինտերիեր-էքստերիեր ձևավորել , կամ բարեկարգման աշխատանք չէ , բայց դրանք առիթներ են սովորողների մոտ պրակտիկ փորձ ձեռք բերելու համար :

Գործնական բնույթ ունեցող աշխատանքների ուղղությունները

*ուսումնական նախագծի կազմում

*ուսումնական նախագծի փուլերով իրականացում

*ուսումնական աշխատանքների ցուցադրության կազմակերպում

Ուսումնական նախագծերին անհրաժեշտ գործիքներ և նյութեր

Գծագրական թուղթ, հասարակ մատիտ, ռետին, գուաշ, ջրաներկ, կարկին, քանոններ, ռեզակ, սիլիկոնե ատրճանակ, ստեպլեր, մկրատ, սկոչ, էմուլսիա` սրանք այն հիմնական պարագաներն են, որոնք որպես առաջին անհրաժեշտության պարագաներ անհրաժեշտ են  ձեռքի տակ միշտ ունենալ:
Կան նաև նյութեր, որոնք ձեռք են բերվում կոնկրետ նախագիծը իրականացնելու նպատակով, օրինակ կտորեղեն, ակրիլ, ցեմենտ, նրբատաղտակ, նիտրո ներկեր և այլն: Նախագծի ավարտից հետո այդ ամենը խնամքով պահեստավորվում է, նոր նախագծերում օգտագործվելու նպատակով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s