
Ըստ ուս. պլանի ընտրությամբ գործունեության պարապմունքները նախատեսված են անցկացնել շաբաթական երկու դասաժամ:Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական նախագծերի հիման վրա: Իրականացվում են կրթահամալիրի օրացույցով հաստատված նխագծերը և դասավանդողի հեղինակային նախագծերը:
Առարկայի նպատակը՝
Հիմնական նպատակն է 1-3-րդ դասարանների սովորողներին սովորացնել կերպարվեստի հիմնական սկզբունքները , ելնելով տարիքային առանձնահատկությունից նկատի ունենալ ոչ միայն գիտելիքի , փորձի հաղորդումը , այլև սովորողի մեջ առկա լավ նկարչական հատկությունների վերհանումը և զարգացումը : Քանի որ կերպարվեստը առնչվում է գրեթե ամեն ինչի հետ , այն խթան է հանդիսանում մտավոր և հոգևոր ներուժի բացահայտմանը : Այն արտահայտչամիջոց է մտքերի ու պատկերացումների , որը շատ դեպքերում հնարավոր չէ գրավոր տեքստի , կամ բանավոր խոսքի միջոցով :
Աշխատանքների ուղղությունները
նկաչություն
ապլիկացիա
կոլաժ
կավագործություն
Նկարչություն
Ընտրված թեմայի կազմակերպում թղթին, տարբեր նկարչական նյութերով աշխատելու փորձառություն, տարբեր ոճային առանձնահատկությունների ուսուցում
անհրաժեշտ նյութեր- թղթեր, մատիտներ, վրձիններ, մարկերներ, գուաշներ, ջրաներկներ
Ապլիկացիա
Գունավոր թղթերով աշխատանք, գույների համադրության ուսուցում, պատկերների ստացում թղթերիվ
անհրաժեշտ նյուտեր- գունավոր թղթեր, մկրատներ, սոսինձներ
Կոլաժ
կոլաժ եղանակով աշխատելու առանձնահատկությոննորի ուսուցում,
անհրաժեշտ նյութեր- ստվարաթղթեր, նրբատախտակներ, սոսինձներ, ամսագրեր, թափոններ և այլ
Կավագործություն
կավով աշխատելու հմտությունների ուսուցում, կիրառական և դեկորատիվ իրերի պատրաստում
անհրաժեշտ նյութեր- կավ, կավի գործիքներ, գրտնակ, կավի ակրիլներ
Ուսումնական պարապմունքների կազմակերպման մեթոդական նկարագրությունը
Աշխատանքների ընթացքը
*Իրականացվելիք թեմայի ընտրություն և քննարկում
*Էսքիզների կազմակերպում
*Բուն աշխատանքի իրականացում
*Իրականացված աշխատանքի ամփոփում ցուցադրություն կամ բլոգում աշխատանքի լուսաբանում