
Ըստ ուս. պլանի ընտրությամբ գործունեության պարապմունքները նախատեսված են անցկացնել շաբաթական երկու դասաժամ:Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական նախագծերի հիման վրա: Իրականացվում են կրթահամալիրի օրացույցով հաստատված նախագծերը և դասավանդողի հեղինակային նախագծերը:
Առարկայի նպատակը՝
Տեխնոլոգիա առարակայի հիմնական նպատակն է , աշխատել տարբեր նյութերի և տարածքների հետ , վերաիմաստավորելով նյութը և նյութին նոր բովանդակություն ու ֆորմաներ տալով , առանց սահմանափակվելու դասական , արքետիպային նյութերի ընտրությամբ : Հին արդյունաբերական թափոնների և ներկայիս սպառողական հասարակության կողմից առաջացրած զանազան մնացորդներով աշխատելը , մի քանի պատճառաբանություն ունի , թափոններով արտ օբյեկտ , կամ արտ միջավայր ստեղծել , զուգահեռ ուսումնական պրոցեսում սովորողի մեջ գիտակցություն ստեղծել , որ անպետք իրեր չկան , նույնիսկ աղբը կարելի է հետաքրքիր վիզուալ տեսքի բերել , համապատասխան բովանդակությամբ : Մաքուր և խնամված պահել շրջակա միջավայրը : Ստեղծել կիրառական տարբեր անհրաժեշտ իրեր , լինել կրեատիվ և ստեղծագործ : Տեխնոլոգիա առարկան միայն թափոնների հետ աշխատանք չէ , այն չի սահմանափակվում նյութի ընտրությամբ , ցանկացած լավ գաղափար , նախագիծ , կրթահամալիրը օգնում է կյանքի կոչվել , թե նյութապես և թե տարածքի առումով : Այն մշտապես պրակտիկ կերպով կիրառվում է կրթահամալիրի ծեսերի և տարբեր միջոցառումների ժամանակ :
Գործնական բնույթ ունեցող աշխատանքների ուղղությունները
*ուսումնական նախագծի կազմում
*ուսումնական նախագծի փուլերով իրականացում
*ուսումնական աշխատանքների ցուցադրության կազմակերպում
Ուսումնական նախագծերին անհրաժեշտ գործիքներ և նյութեր
Գծագրական թուղթ, հասարակ մատիտ, ռետին, գուաշ, ջրաներկ, կարկին, քանոններ, ռեզակ, սիլիկոնե ատրճանակ, ստեպլեր, մկրատ, սկոչ, էմուլսիա` սրանք այն հիմնական պարագաներն են, որոնք որպես առաջին անհրաժեշտության պարագաներ անհրաժեշտ են ձեռքի տակ միշտ ունենալ:
Կան նաև նյութեր, որոնք ձեռք են բերվում կոնկրետ նախագիծը իրականացնելու նպատակով, օրինակ կտորեղեն, ակրիլ, ցեմենտ, նրբատաղտակ, նիտրո ներկեր և այլն: Նախագծի ավարտից հետո այդ ամենը խնամքով պահեստավորվում է, նոր նախագծերում օգտագործվելու նպատակով: