Լրացուցիչ կրթության գործունեության խմբի պարապմունքներն նախատեսված են անցկացնել շաբաթական երկու ժամ: Ուսուցումն անցկացվում է դասավանդողի հեղինակային նախագծերով։
Ծրագրի նպատակը
Հիմնական նպատակն է օգնել սովորողին բացահայտելու սեփական ստեղծագործական կարողություններն և կատարելագործելու կատարողականությունը, զարգացնել թղթին նկարի միջոցով պատմելու ունակությունն, սովորեցնել նայել տեսնելու արվեստին, բնօրինակը ուսումնասիրելով, համաչափություններն ընկալելով նկարել։ Գործունեության ընթացքում տարբեր նկարչական նյութերով աշխատելու հմտությունների ծանոթացում, զարգացում։
Աշխատանքի ուղղությունները
Կոմպոզիցիա
Գծանկար
Գունանկար
Ուսումնական պարապմունքների կազմակերպման մեթոդական նկարագրությունը
Աշխատանքների ընթացքը
*Իրականացվելիք թեմայի ընտրություն և քննարկում
*Էսքիզների կազմակերպում
*Բուն աշխատանքի իրականացում
*Իրականացված աշխատանքի ամփոփում ցուցադրություն կամ բլոգում աշխատանքի լուսաբանում