Նոր սահմաններ

Ընդունված սահմաններից բացի, շուրջը նայել -տեսնելու միջոցով գտնել նոր սահմաններ, տարածքներ ու առանց սահմանափակումների ստեղծագործել, վստահել սեփական մտքին: Պարզապես նկատել խորանարդը և փոխել ընկալումը միայն երկրաչափական մարմին լինելուց, կարևորել դարձնել արտ-օբյեկտ, շարունակել նայել նկատել սեփական ստվերը և մոռանալ, որ դա տարածություն է, որի վրա արևի ճառագայթ չի ընկնում, ստվերի տարածքը վերածել գլուխգործոցի, շարունակել նոր սահմաններ նկատել, գտնել:

Նման նախագծերը հնարավորություն են տալիս սովորողին զարգացնել մտահորիզոնը, աշխատել սահմաններից դուրս՝ ստեղծագործելով առանց վախի:
Ստեղծագործ նախագծերը շարունակական են…

4-5-րդ դասարանի տեխնոլոգիա գործունեության սովորողներն իրենց հետաքրքրությունների և նախասիրությունների շրջանակում նկարեցին և պատրաստեցին պատմող խորանարդներ։ Պատմող խորանարդ նախագծի նկարված պատումները խենթ են, անիրական ու իրական, մեկը մյուսից տարբերվող։

Խմբային աշխատանք, որը 4-5-րդ դասարանի ընտրությամբ գործունեության սովորողները շատ միասնական, գեղեցիկ, ուրախ իրականացրեցին և Համարձակ ստվերներ նախագծի աշխատանքներն ստացվեցին շատ տպավորիչ ու անսահման հետաքրքիր։

Աշխատակարգ 26-30 դեկտեմբերի

26 դեկտեմբեր

9։00-9:30 ընդհանուր պարապմունք

9:30-12:30 աշխատանք տեխնոլոգիայի լաբորատորիայում

12։30 ընդմիջում

13։00 ընդհանուր հավաք Մարմարյա սրահում

13:40 արտադրությամբ ուսուցման ստուգատեսի քննարկում

27 դեկտեմբերի

9։00-9:30 ընդհանուր պարապմունք

9։30-11:00 աշխատանք տեխնոլոգիայի լաբորատորիայում

28 դեկտեմբերի

9։00-9:30 ընդհանուր պարապմունք

2022-2023 Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Առաջին ուսումնական շրջանը շատ ակտիվ սկսվեց, սեպտեմբերյան նախագծերի ընթացքում սովորողները խմբային աշխատանքներում շատ արդյունավետ համդես եկան։Նոյեմբերին Սեբաստացու օրերի շրջանակում համագործակցային շատ նախագծեր իրականացրեցինք։ Այս ուսումնական շրջանում հաջողված նախագծերից են  Պատումներ խորանարդին, Ստվերի սահմանում, Եզակի, պատկերազարդ բաժակներ։

Սեպտեմբեր

Համարձակ ստվերներ  իրականացում Ստվերի սահմանում

Տեսանելի ստվեր իրականացում Ստվերն վերածվում է նկարի

Պատմող խորանարդ իրականացում Պատումներ խորանարդին

Համագործակցային աշխատանքներ

Ժպտացող մեղուներ

Կավե հայացքներ

Բարձրունք և Սևան

Читать далее «2022-2023 Առաջին ուսումնական շրջանի ամփոփում»

Արտադրությամբ ուսուցում

Սովորողների և դասվանդողներ, անհատական, խմբային, համագործացային նախագծերի ստուգատես է, որի նպատակը տեխնոլոգիական դասընթացների կազմակերպումը արտադրությամբ ուսուցմամբ ներկայացնելն է:

Читать далее «Արտադրությամբ ուսուցում»

Ստեղծագործական բաժակ ստեղծագործողների համար

Մասնակիցներ՝ ճամբարականներ

Ժամանակահատված՝ հունվար 2023թ.

Իրականացման միջավայր՝ տեխնոլոգիայի լաբորատորիա

Նպատակը՝ արտադրությամբ ուսուցման մասնակցություն, կավե կիրառական իրերի ստեղծման, մոդելավորման փորձառություն

Բովանդակություն՝ ասիմետրիկ գծային և գունային լուծումներով աշխտանք բաժակներին

Անհրաժեշտ նյութեր՝ կավ, կավի գործիքներ, ներկեր

Ամփոփում՝ բլոգում

Նոտաների տարածքում

Մասնակիցներ՝ 1-3-րդ դասարանի ընտրությամբ գործունեության սովորողներ

Ժամանակահատված՝ հունվար 2023թ.

Իրականացման միջավայրը՝ տեխնոլոգիայի լաբորատորիա

Նպատակը՝ շատ փոքր մաշտաբի և կարծես թե ոչ նկարելու համար նախատեսված նոտաի տետրին՝ մտքերի պատկերման աշխատանք, որը կտա սովորողներին նոր մտածողություն ընդունված մոտեցումների և գործածության մերժում ու համարձակ փորձարկման ձգտում

Բովամդակություն՝ սովորողների նախընտրած թեմաները

Անհրաժեշտ նյութեր՝ նոտայի տետր, գրիչներ, մատիտներ, մարկերներ

Ամփոփում՝ բլոգում

Դեկտեմբերի հաշվետվություն

Նորավոճ սպասք

Ամանորյա վերափոխում

Կավե ձեռնոցներ

Հրաշք արկղ

Տոն բերող ձեռնոց և գուլպա իրականացում Ձեռնոց, գուլպա թե բացիկ

Ամանորյա արկածային կոմիքսներ իրականացում Արկածային մտքեր

Համագործակցային աշխատանքներ

Ագարակ և զարդարանքներ

Ֆոտո ստենդեր

Ծառերը ամանորյա հանդերձանքով

Իրական թե խաղալիք չմուշքներ

Ամանորին ընդառաջ ցուցահանդես-վաճառք

Ամանորին ընդառաջ ցուցահանդես-վաճառք

Ցուցադրվում են Արևմտյան դպրոցի 1-5րդ դասարանի սովորողների աշխատանքները:

Ցուցադրվող նյութերն են՝ տոնածառի խաղալիքներ, մոմեր, մոմակալներ, կրծքազարդեր:

Կցուցադրվի Արևմտյան դպրոցի վերնատնից դեպի արևելք գտնվող միջանցքում:

Դեկտեմբերի 23-ին ժամը 12:30