Ընդունված սահմաններից բացի, շուրջը նայել -տեսնելու միջոցով գտնել նոր սահմաններ, տարածքներ ու առանց սահմանափակումների ստեղծագործել, վստահել սեփական մտքին: Պարզապես նկատել խորանարդը և փոխել ընկալումը միայն երկրաչափական մարմին լինելուց, կարևորել դարձնել արտ-օբյեկտ, շարունակել նայել նկատել սեփական ստվերը և մոռանալ, որ դա տարածություն է, որի վրա արևի ճառագայթ չի ընկնում, ստվերի տարածքը վերածել գլուխգործոցի, շարունակել նոր սահմաններ նկատել, գտնել:
Նման նախագծերը հնարավորություն են տալիս սովորողին զարգացնել մտահորիզոնը, աշխատել սահմաններից դուրս՝ ստեղծագործելով առանց վախի:
Ստեղծագործ նախագծերը շարունակական են…
4-5-րդ դասարանի տեխնոլոգիա գործունեության սովորողներն իրենց հետաքրքրությունների և նախասիրությունների շրջանակում նկարեցին և պատրաստեցին պատմող խորանարդներ։ Պատմող խորանարդ նախագծի նկարված պատումները խենթ են, անիրական ու իրական, մեկը մյուսից տարբերվող։
Խմբային աշխատանք, որը 4-5-րդ դասարանի ընտրությամբ գործունեության սովորողները շատ միասնական, գեղեցիկ, ուրախ իրականացրեցին և Համարձակ ստվերներ նախագծի աշխատանքներն ստացվեցին շատ տպավորիչ ու անսահման հետաքրքիր։













