Նկարչական էտյուդ- բացիկների ստեղծում

Մասնակիցներ՝ Արևմտյան և Հյուսիսային դպրոց պարտեզի 4-5-րդ դասարանի ընտրությամբ դիզայն գործունեության սովորողներ

Ժամանակահատված՝ մայիսի 2 և 4 2023թ.

Իրականացման միջավայր՝ թափառումներ Սեբաստիա համայնքում

Նպատակը՝ էտյուդների միջոցով երևանյան իրականության պատկերում և արդյունքներից խորհրդանշական բացիկների ստեղծում

Բովանդակություն՝ մերօրյա քաղաքային տեսարաններ

Անհրաժեշտ նյութեր՝ թղթեր, ջրաներկ, մատիտներ, մարկերներ, գրիչներ սոսինձ

Ամփոփում՝ բլոգում և ցուցադրությամբ

Բնական և թափանցիկ

1.1 դասարանի սովորողների հետ կրծքազարդեր պատրաստեցինք բնական ծաղիկներով, սովորողների մոտ ստացվեցին հետաքրքիր կոմպոզիցիաներ։

Կրծքազարդեր. նախագիծ

Պարզ, վառ և փոքրիկ

3.3 դասարանի հետ վառ գույներով, պարզ երկրաչափական մարմիններով, կտորից ապլիկացիոն եղանակով փոքրիկ տնակներով կոմպոզիցիա պատրաստեցինք, որը կկիրառվի որպեսա հուշանվեր մագնիսներ։

Երկրաչափական մարմիններով փոքրիկ տնակներ