Ամսագրեր և դեկուպաժ

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի տեխնոլոգիա գործունեության սովորողներ

Ժամանակահատված՝  հունվար 2022թ.

Իրականացման միջավայր՝ տեխնոլոգիայի լաբորատորիա

Նպատակ՝ դեկուպաժի տեխնոլոգիայի ծանոթացում, գործածական և դեկորատիվ իրերին ստեղնագործբար վերափոխելու հնարավորություն

Բովանդակություն՝ ամսագրերից վերցված նյութեր

Անհրաժեշտ նյութեր՝ տնային բույսերի ծաղկամաններ կամ նմանատիպ տարաներ, սոսինձ, վրձին, լաք

Ամփոփում՝ բլոգում

Հուշանվեր ճամբարից

Մասնակիցներ՝ 10-րդ ճամբարային ջոկատի երեխաներ

Ժամանակահատվածը՝ հունվար 2021

Մեթոդ՝ խմբային

Նպատակը՝ Ժողովրդական արվեստների թանգարան այցելության տպավորությունները փոխանցել փայտին։ Փայտին պատկերել կարպետների, գորգերի, մանրանկարների զարդանախշեր

Ընթացքը՝ զարդանախշերի էսքիզներ նկարել, փայտին վերջնական ուրվագծել և գունավորել

Անհրաժեշտ նյութեր՝ նրբատախտակներ, ակրիլներ, մագնիսներ, վրձիններ

Ամփոփում ՝ ցուցադրություն

Հունվարյան անցուդարձ

Այսօր հունվարյան ճամբարի 10-րդ ջոկատի երեխաների հետ պատրաստեցինք ավանդական ծիսական ծառը և սկսեցինք Էմոցիաներ նախագծի աշխատանքները, բավականին հետաքրքիր դիմակների՝ էսքիզներ արվեցին և մի քանիսն արդեն կավով ծեփեցինք

«Ձմեռային ճամբար» ուսումնական նախագիծ

10-րդ ճամբարային ջոկատ՝  Արմինե Աբրահամյան, Անուշ Դավթյան

Ճամբարի օրակարգ

Հունվարի 11-30

Առաջին շաբաթ 11-15 հունվարի

Երկուշաբթի

09:00-09:20 Ճամբարային տողան

09:20-10:05 Ճամբարականների հավաք, ճամբարային նախագծի ներկայացում, քննարկում, անելիքների պլանավորում

10:10-10:55 Համագործակցային նախագիծ Սեդա Թևանյանի հետ, մասնակցություն Ազգագրական փառատոնին

11:00-11:45 Ճամբարային գործունեություն, խմբային աշխատանք, բարբառային հեքիաթների դերային ընթերցում

11:50-12:35 Ընտրության գործունեություն, Էմոցիաներ նախագծի էսքիզների ստեղծում և ընդհանուր պատկերացում

12:35-12:45 Ընդմիջում

12:45-13:30 Համագործակցային նախագիծ Դիանա Ղազարյանի հետ՝ Հեքիաթների աշխարհում

13:35-14:20 Համագործակցային նախագիծ, Լող կամ մարմնակրթություն

Читать далее ««Ձմեռային ճամբար» ուսումնական նախագիծ»