
Լիքը սպիտակ փափուկ ամպեր վերևում, կանաչ թարմ խոտ ներքևում ու լիքը ուրախ ճամբարականներ, շատ գեղեցիկ օր Բջնիում։
Լիքը սպիտակ փափուկ ամպեր վերևում, կանաչ թարմ խոտ ներքևում ու լիքը ուրախ ճամբարականներ, շատ գեղեցիկ օր Բջնիում։
Լույսն ու ստվերը նկարում նախագծի շրջանակում 12-րդ ջոկատի հետ միասին գնացինք Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, շատ ուսուցողական ճանփորդություն էր: Ցուցադրված գործերից մի քանիսի փազլները սովորոզները թարմ տպավորությունների ազդեցությամբ հավաքեցին: Չսահմանափակվեցինք տպավորությունները գործածել միայն փազլ հավաքելու գործում և Սարյանի գույներին բնորոշ նատյուրմորտ նկարեցինք մեր տեխնոլոգիայի լաբորատորիայում:
12-րդ ջոկատի չմուշքասահորդների հետ շատ հետաքրքիր օր անցկացրեցինք սահադաշտում, շատ տպավորիչ էր տեսնել թե մեկը մյուսին ինչպես է սովորեցնում իր հմտությունները, օգնում դժվարացող ընկերներին։
«Բարձունքի հաղթահարում» նախագծերի շրջանակոմ 5.3-րդ դասարանի սովորողների հետ սեպտեմբերի 1-ին հաղթահարեցինք և բարձրացանք Փամբակի լեռնաշխթայի հարավային գագաթը Մեծեփը, եղանք նաև Սևանում
Պայծառ գունավոր ճամբարականներին միայն պակասում էր գունավոր ընդգծումներ որպեսզի Արատեսում պտտվեն:
Արևոտ Անգլիական այգում սկսվեց հունիսի մեկը, այգում մանկական գրքի փառատոնի մեկնարկն էր և այգուն տոնական շունչ բերեց մեր ճամբարականների Կոմիտասի ստեղծագործությունների կատարումներն։ Այգուց հետո մեր ջոկատի սովորողների հետ այցելեցինք Նարեկացի արվեստի միություն, որտեղ ցուցադրվում էր մեր սովորողներից Մարկ Վարդանյանի կողմից արված լուսանկարներն։ Լուսանկարնորը շատ տպավորիչ էին և զգացվում էր լուսանկարչական՝ Մարկի յուրահատուկ մտածողությունն։
Читать далее «Հունիսմեկյան տպավորություններ»Շաբաթը էլ ավելի հետաքրքիր դարձավ ճամբարային ջոկատի հետ այցելելով Ջրվեժ անտառապարկ, ձյունապատ անտառում սովորողները ուրախ սահեցին սահնակներով
Այս շաբաթ մեր 13-րդ ճամբարական ջոկատի սովորողների հետ այցելեցինք գեղասահքի և հոկեյի մարզադպրաց։ Ճամբարականներից շատերն բավականին հմուտ էին սահում և ես, որ առաջին անգամ էի փորձում սահել իրենցից սովորեցի։
Այսօր ձյան-սառցե քանդակների փառատոնի շրջանակում եղանք Արատեսում։Ես առաջին անգամ էի լինում Արատեսում, տպավորված եմ այնտեղի բնությունով, Արատեսի վանքով և հյուրնկալ կացարաններով։ Իրականացրեցինք շրջայց և հետո փառատոնի բացումը կայացավ, մասնակիցները չնայած ձյան բացակայության ծանոթացրեցին կայանալիք այլընտրանքային նախագծերին օրինակ վիդեո արտի, պլեների և միջավայրի կազմակերպման։