«Մուտք կրթահամալիր» ճամբար՝ օր 3-րդ

Այսօր եղանք Արևմտյան դպրոցում, շրջայց կատարեցինք Ագարակում և տեսանք Ագարակի բնակիչներին: Շրջայցից հետո վերադարձանք Մայր դպրոցի ընթերցասրահ և հանդիպեցինք Գևորգ Հակոբյանի հետ, նա մեզ ներկայացրեց կրթահամալիրի առանձնահատկություններին, այն որ ուսումնառության գործիքը թվային միջոցներն են և յուրաքանչյուր ուսուցիչ իր ծրագրի հեղինակն է, շատ ուսուցողական հանդիպւմ էր: Ընթերցասրահից հետո հեծանիվները մեզ էին սպասում, մարզիչները հեծանիվ վարելու կանոնները սովորացրեցին և սկսվեց հեծանիվ վարելու հրճվանքը: Եվ այսպես ավարտվեց «Մուտք կրթահամալիր» ճամբաը, որը ուներ թե գիտելիքներով և թե զգացողություններով հարուստ երեք օր, շնորհակալություն կազմակերպիչներին:

«Մուտք կրթահամալիր» ճամբար՝ օր 2-րդ

Մուտքի ճամբարի երկրորդ օրը հանդիպեցինք Մայր դպրոցում ու շարժվեցինք դեպի Քոլեջ: Քոլեջում ծանոթացանք Մարինե Մկրտչյանի հետ , նա մեզ ծանոթացրեց ավանդական հայկական պարերգերին, սովորեցինք «Այսօր տոն է սուրբ ծննդյան» երգը կատարել, ծիսական մշակույթի առանձնահատկությունները ուսումնասիրեցինք, որը շատ հետաքրքիր էր: Այնուհետև Քոլոջի վերնատանը հանդիպեցինք Մարիետ Սիմոնյանի հետ, հանդիպման ժամանակ ճամբարի մասնակիցներով մեր մասին հակիրճ պատմեցինք, իմացանք, որ կարևոր է կրթահամալիրի յուրաքանչյու մասնագետի գրավոր խոսքով ներկայանալը և բանավոր խոսքի գրագետ լինելը: Այնուհետև եղանք Հյուսիսային դպրոցում, Քանդակի դպրոցում Ալիս Գևորգյանի հետ կատարեցինք աշխատանք

«Մուտք կրթահամալիր» ճամբար՝ օր 1-ին

Մուտքի ճամբարը սկսեցինք Մայր դպրոցում՝ Մարմարյա սրահում ընդհանուր պարապմունքով: Ներկա գտնվեցինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի անվանական մրցանակների հանձնելուն, մասնակից եղանք ազգային երգ ու պարին: Մայր դպրոցից քայլեցինք Արևելըան դպրոց, մեր ճամբարի պատասխանատու՝ Լիլիթ Սահակյանի հետ: Արևելյան դպրոցում մասնակցեցինք «Բարբառագիտական ակումբ»-ի պարապմունքներին, ակումբի հիմնադիր Վարդան Կարապետյանը ծանոթացրեց ակումբի գործունեությանը, իմացանք որ ակումբում մարզերի մշակույթների առանձնահատկություններն են ուսումնասիրում, տարբեր տեղանքների ավանդական ուտեստների ծանոթացանք(օրինակ խաշիլին), կրթական կամուրջների մասին տեղեկացանք և ճամփորդությունների կարևորության մասին: