Տեխնոլոգիայի արվեստանոց լաբորատորիա

Արևմտյան դպրոց պարտեզի տեխնոլոգիայի արվեստանոց լաբորատորիան մշտապես ստեղծագործական իրարանցման մեջ է, գործունեություն ենք անցկացնում թե 5 տարեկանների խմբի սովորողների հետ, թե 1-5-րդ դասարանի սովորողների հետ, թե դասավանդողների և թե կրթահամալիրի հյուրերի հետ։ Արվեստանոց լաբարատորիայում ստեղծվում են դեկորատիվ կիրառական իրեր, գործածական իրեր, ստեղծագործական աշխատանքներ, աշխատում ենք տարբեր նյութերով սկսած թղթից, շարունակելով կավ, փայտ, կտորներ, շինարարական նյութեր, թափոններ և այլն։ Արվեստանոցը հագեցած է անհրաժեշտ կահավորանքով, կա հնարավորություն գործունեություն անցկացնելու պուրակում։

Оставьте комментарий